Հենրիխ Մխիթարյանը դեռ լավ մարզավիճակում չէ. Պաուլո Ֆոնսեկա

«Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հուսով է, որ Հենրիխ Մխիթարյանը շուտ կապաքինվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik.Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լավագույն մարզավիճակում չէ: Տեղեկությունը հայտնում է «գայլերի» մամուլի ծառայությունը` հղում անելով «Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

«Մխիթարյանն ու Վերելը դեռ լավ մարզավիճակում չեն, թեև նրանց վերականգնումը մեզ լավատեսություն է ներշնչում։ Մենք նրանց խաղային պրակտիկայի հնարավորություն ենք տալիս։ Կարծում եմ՝ նրանք օրեցօր առաջադիմում են», - ասել է պորտուգալացի մասնագետը «Ատալանտայի» հետ հանդիպման նախաշեմին։

Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա այսօր Հռոմում:

Հիշեցնենք`Հենրիխ Մխիթարյանը սրունքի վնասվածք է ստացել մարտի 12–ին իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ