Մի քանի ակտիվիստ ձեռնաշղթաներով իրենց գամել են կառավարության շենքի դարպասներին

Իրավապահները հատուկ տեխնիկա են կիրառել շղթաները կտրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Մի խումբ ակտիվիստներ այսօր առավոտյան շղթաներով իրենց գամել են կառավարության շենքի մոտ գտնվող դարպասներին։ Ակտիվիստներն այդ եղանակն են ընտրել կառավարության շենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը խոչընդոտելու համար։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, իրավապահները հատուկ տեխնիկա են կիրառել շղթաները կտրելու համար։

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները գիշերը Երևան են բերել

«Ազատագրում» շարժման մի քանի ակտիվիստների ոստիկանությունը բերման է ենթարկել։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին էլ, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին