ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։
«Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,- ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Նա տեղեկացրել է, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տևել։
«Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տևեց»,- ասել է Կապանի համայնքապետը:
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։
Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել Փաշինյանին առնչվող Սյունիքի դեպքերով
Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։
«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան