Ինչո՞ւ են մոծակները ձեզ կծում, իսկ ոմանց նկատմամբ անտարբեր են

Շուտով ամառ է, որն իր հետ շատ հաճելի բաներ կբերի` արև, տաքություն, կանաչ բնություն։ Բայց մոծակների տեսքով անախորժությունները նույնպես գալիս են ամառային եղանակին։ Ինչո՞ւ են մոծակներն ուղղակի կպչում որոշ մարդկանց և բոլորովին անտարբեր են մյուսների նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Մոծակները կծում են որոշակի մարդկանց, ասում են միջատաբանները և պնդում, որ կան մի քանի չափանիշներ, որոնք որոշում են այդ միջատների ընտրությունը, գրում է Meteonova կայքը։

Դուք հղի եք

Էգ մոծակները, հենց դրանք են կծում, կախվածություն ունեն ածխաթթու գազից։ Հատուկ նյարդային ռեցեպտորներն օգնում են հայտնաբերել այդ գազը օդում։ Իսկ ինչպե՞ս է դա կապված ձեր ապագա երեխայի հետ։ 2002 թ–ին հրապարակված հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ կանայք հղիության ուշ ամիսներին 21 տոկոսով ավելի շատ են արտաշնչում ածխաթթու գազ, քան ոչ հղի կանայք։

Հայտնի են տղամարդկանց համար վտանգավոր մթերքները

Հետազոտողները ենթադրել են, որ այդ ֆիզիոլոգիական տարբերությունը կարող է բացատրել, թե ինչու են հղի կանայք կրկնակի անգամ ավելի շատ ենթարկվում մոծակների հարձակմանը։ Բայց СО2–ը կարող է լինել մոծակների համար գրավչության ոչ միակ պատճառը։ Բանն այն է, որ հղի կանայք արձակում են ցնդող հոտեր, որոնց էլ արձագանքում են միջատները։

Դուք շատ եք քրտնում

Ուժեղ քրտնարտադրության ժամանակ մաշկի վրա կաթնաթթու է առաջանում, ինչը գրավում է մոծակներին: Եթե ​​շատ եք քրտնում, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը նույնպես դեր է խաղում, քանի որ մոծակներն արձագանքում են նաև ջերմությանը:

Դուք առաջին կարգի արյուն ունեք

Ինչպես դուք ունեք սիրելի բույրեր, այնպես էլ մոծակներն ունենց իրենց նախասիրությունները զոհ որոնելիս, և դրանցից մեկը ձեր արյունն է։ Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ արնախումներն ավելի շատ նախընտրում են 1–ին կարգի արյուն ունեցող մարդկանց։

Դուք հենց նոր գարեջուր եք խմել

Ալկոհոլը նույնպես կարող է մոծակների խայթոցների պատճառ դառնալ։ Արևտմյան Աֆրիկայում տղամարդկանց հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ գարեջուր խմած կամավորներն ավելի «գրավիչ» են եղել մոծակների համար։ Ճապոնիայում հետազոտողները նույնպես պարզել են, որ մոծակներն ընտրել են ալկոհոլ օգտագործած մարդկանց։

Գեները ձեզ ավելի գրավիչ են դարձնում

Միաբջիջ և երկբջիջ երկվորյակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գոյություն ունի թաքնված գենետիկ մեխանիզմ, որը կարող է ազդել նրա վրա` «արդյոք ձեզ հում–հում կուտե՞ն ջունգլիներում, թե՞ կփրկվեք»։ Օրինակ, որոշ մարդիկ արտազատում են մոծակներիՆ վանող բնական նյութեր, ինչը նույնպես կապված է գեների հետ։

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը