Ի նշան Փաշինյանի դեմ բողոքի՝ ընդդիմադիրները ձվեր կոտրեցին. տեսանյութ

«Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները բողոքի ակցիա են անում Երևանում։
Sputnik

Կառավարական ամառանոցների մոտ բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրները, ի նշան բողոքի, մի քանի ձու կոտրեցին ասֆալտի վրա։

Փաշինյանի ավտոշարասյունը կարողացավ մուտք գործել կառավարական առանձնատների տարածք. տեսանյութ

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն իրենց կողմնակիցներին կոչ էին արել հավաքվել կառավարության ամառանոցների մոտ, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքից վերադառնալուց հետո հասկանա` Հայաստանի ցանկացած անկյունում հայրենադավ է համարվելու։

Լարված վիճակ` Երևան–Արտաշատ ճանապարհին. քաղաքացիները փորձում են փակել վարչապետի ճանապարհը

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում էր։ Գիշերը նա այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները վարչապետին ընդունել էին վրդովմունքով։

Այսօր Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան