Ագարակում և Մեղրիում Փաշինյանի դեմ ակցիաները կազմակերպել են հայտնի շրջանակները. խոսնակ

Վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած ակցիաները լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեկնաբանել է վարչապետի այցի ընթացքում գրանցված միջադեպերը։

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,– Facebook-ում գրել է Մանե Գևորգյանը։

ԱԱԾ պետն ու ոստիկանության պետը շտապ ժամանել են Սյունիք

Նշենք, որ նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

«Սյունիքի մարզում, ինչպես բոլոր մարզերում, կան մարդիկ, որոնք աջակցում են մեզ ու կան, որոնք չեն աջակցում։ Ուղղակի տարբերությունն այն է, որ Սյունիքի մարզում մեզ չաջակցող մարդկանց մեծ մասը գործում է որոշ ուժերի կողմից կազմակերպված խմբերով»,– ասաց Եղոյանը։

Հարցին, թե, որ ուժերին ինքը նկատի ունի, Արման Եղոյանը խորհուրդ տվեց գնալ Սյունիք ու հարցնել ցանկացած պատահական անցորդի։ Միայն նշեց, որ սյունեցիները շատ լուրջ ֆինանսական կախում ունեն այդ շրջանակներից։

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

Նշենք, որ ըստ լուրերի, Սյունիքում ընդդիմադիր լուրջ գործունեություն է ծավալում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից մեկը, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Փաշինյանը Սյունիք կատարած այցի շրջանակում եղել է զորամասում

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանին այսօր վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները նրան ընդունել են վրդովված և սառը։