Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը վայր է դրել մանդատը

Փոխնախարարը որոշել է այլևս չզբաղվել ավագանու հարցերով: Ըստ լրատվամիջոցների` նրան փոխարինողը վոկալի ուսուցչուհի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը վայր է դրել մանդատը: Տեղեկությունը ավագանու այսօրվա նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով հաջորդ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աննա Պապյանին», – ասաց նա։

Նշենք, որ Պապյանը ավագանու նիստին ներկա չէր։

Հավելենք, որ Դավիթ Խաչատրյանը 2020 թվականի դեկտեմբերի 22-ից զբաղեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:

Պաշտոնանկություններ ՀՀ կառավարությունում. Փաշինյանը որոշումներ է կայացրել

Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլի» նախընտրական շտաբը. Արսեն Թորոսյանը որոշ փակագծեր բացեց

Չնայած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը թույլ է տալիս ավագանու անդամին համատեղել փոխնախարարի պաշտոնը, նա որոշել է չզբաղվել ավագանու հարցերով:

Փաշինյանն անձամբ է կազմել ցուցակը. ովքե՞ր կլինեն «Իմ քայլի» առաջին տասնյակում. «Հրապարակ»

Ըստ ԶԼՄ–ների` Աննա Պապյանը վոկալի ուսուցչուհի է, դասավանդում է Երևանի երաժշտական դպրոցներից մեկում։

«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. նա երդմամբ ստանձնեց մանդատը