Ստեփանակերտն այժմ մեծ շինհրապարակ է․ Արցախի նախագահը կառուցապատման ծրագրեր է ներկայացրել

Արցախի մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերը նախատեսվում է ավարտել 2023 թվականին: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա:
Sputnik

Ստեփանակերտում կատարվում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ստեփանակերտում առաջիկա 2 տարում 1000-ից ավելի նոր բնակարաններ կկառուցվեն․ Արցախի նախագահ

«Պատերազմից հետո Արցախի իշխանությունների առջև ծառացած խնդիրներից մեկը Արցախի տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն է: Այս օրերին Ստեփանակերտը մեծ շինհրապարակ է: Վերացվում են պատերազմի հետքերը, կառուցվում է նորը», - գրել է նա։

Սոցիալական մի շարք խմբերի մեր քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման և տեղահանված Հադրութ և Շուշի քաղաքի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան: Շենքեր են կառուցվում Ստեփանակերտի Թումանյան, Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Կնունյանցների, Առաքելյան փողոցներում և Արցախ թաղամասում։

Մեսրոպ Առաքելյանը հայտնեց` արցախցի քանի ընտանիք է սպասում բնակարան ստանալու իր հերթին

Բնակարանամուտի առաջին արարողությունները տեղի կունենան մի քանի ամիս հետո: Արցախի մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերի ավարտը 2023 թվականն է: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա:

Արցախում և մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերին պետությունից բացի զորավիգ են առանձին անհատներ, մասնավոր ու բարեգործական կառույցներ:

Ադրբեջանին անցած գյուղերի բնակիչների համար Արցախում նոր բնակարաններ կկառուցվեն