Գիտնականներն ասել են՝ հատկապես որ վիտամինն է անհրաժեշտ տարեց մարդկանց

Վիտամին K-ի լավագույն աղբյուր են համարում կանաչին, ինչպես նաև կաթնամթերքը: Այդ պատճառով տարեցներին խորհուրդ է տրվում վերանայել իրենց սննդակարգը։
Sputnik

Թաֆթսի համալսարանին կից ծերացման կենտրոնի գիտնականները պարզել են, տարեց մարդկանց մոտ վիտամին K-ի ցածր մակարդակը կապված է շարժունակության սահմանափակման ու հաշմանդամության մեծ ռիսկի հետ։

Մասնագետները վերլուծել են 70-79 տարեկան ավելի քան 1200 հիվանդների տվյալները։ Նրանց շարժունակության մակարդակը, ինչպես նաև առողջության այլ ցուցանիշները որոշվել են յուրաքանչյուր կես տարին մեկ:

Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով

Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են մի հետաքրքիր եզրակացության՝ վիտամին K-ի ցածր մակարդակը կապված է տարեց մարդկանց շարժունակության սահմանափակման ու հաշմանդամության մեծ ռիսկի հետ: Խորհուրդ է տրվում հաշվի առնել այս գործոնը։

«Վիտամին K-ի ցածր քանակությունը կապված է քրոնիկական հիվանդությունների առաջացման հետ, որոնք հանգեցնում են հաշմանդամության», - ասում են համալսարանի ներկայացուցիչները, սակայն հստակեցնում են, որ փոխկապակցվածության ուսումնասիրությունը վաղ փուլում է:

Այն մեզ սպանում է ամեն օր. բժիշկը պատմել է «մահացու» սննդամթերքի մասին

Վիտամին K-ն անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզի համար, որով ապահովվում է արյան ճիշտ մակարդելիությունը։ Այս վիտամինի մեծ քանակություն կա կանաչիներում, որոշ մրգերում և բանջարեղենում, ինչպես նաև կաթնամթերքում։