Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` թեև Վրաստանն ու Հայաստանը խորհրդարանական պետություններ են, բայց և այնպես երկու երկրներում նախագահներն ունեն ներկայացուցչական լուրջ դերակատարություն, և դա ակնառու է հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում։
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը նախատեսված էր դեռ անցյալ տարի, սակայն համավարակը խոչընդոտեց դրան։ Նախորդ տարին առհասարակ մեզ համար կորուստների տարի էր, և հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում քայլերը միտված են դրանց հետևանքները մեղմելուն։ Այս տարի հայ–վրացական հարաբերությունների ասպարեզում կա հնարավորություն առավել ակտիվ աշխատանքի, և նախագահի այցով ըստ էության բացվեց այդ շրջանը»,– նշեց վրացագետը։
Ջոնի Մելիքյանը ընդգծեց նաև Հայաստանի և Վրաստանի միջև կնքված միջպատական պայմանագրի վերաթարմացման անհրաժեշտությունը հատկապես անվտանգության բաղադրիչի առումով, որովհետև մեր տարածաշրջանում արցախյան պատերազմից հետո առաջացել են նոր իրողություններ։
Վրացագետի համոզմամբ` առկա մարտահրավերների պարագայում վրացական կողմը ձգտում է ամեն կերպ հետ չմնալ գործընթացներից, ինչը ստիպում է նրան կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, լինել հրապուրիչ և նպաստել համատեղ գեոքաղաքական ու գեոտնտեսական ծրագրերի իրականացմանը։
Այց համավարակի պայմաններում, կամ թե ինչպես դիմավորեցին Արմեն Սարգսյանին Վրաստանում