Քոլեջների և ուսումնարանների ուսանողներին մինչև ավարտելը բանակ չեն տանի

Բացառություն է սահմանված միայն այն ուսանողների համար, որոնց ուսումնառությունը չի ավարտվի մինչև նրանց 20 տարին լրանալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր 103 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ–ն հաստատեց. պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրանա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագծով նախատեսվում է քոլեջների և ուսումնարանների վերջին կուրսերի ուսանողներին մինչև ուսումնառության ավարտը զորակոչից տարկետման իրավունք տալ։

Նոր օրենքը, սակայն, ուսանողի վրա կազդի մինչև նրա 20 տարին լրանալու օրը:

Ռազմական կրթությունն ու սպայի մասնագիտությունը վերականգնում են գրավչությունը. ՊՆ–ն գոհ է

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու կառավարությունը դրական եզրակացություն էին ներկայացրել ԼՀԿ–ի առաջարկած նախագծի վերաբերյալ:

Հայաստանում մայորը բռնվել է կաշառքը վերցնելու պահին ու ձերբակալվել․ տեսանյութ