Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

Գործընկեր նախարարները որոշել են միավորել ուժերը՝ երկրի համար կարևոր նախագիծն իրականություն դարձնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել են «Ինժեներական քաղաք»: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ԲՏԱ մամուլի ծառայությունը:

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

Հայկ Չոբանյանի խոսքով՝  «Ինժեներական քաղաքը» լինելու է հայկական ինժեներական մտքի դարբնոցը։

«Ինժեներական քաղաքից առավել այսօր կխոսենք արդյունաբերական քաղաքի մասին: Մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը»,- նշել է Չոբանյանը։ Առաջիկա տասը տարիների ընթացքում պետք է վերականգնենք Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը»,- ընդգծել է նախարարը:

«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը նախարարներին տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքները սկսվելու են հունիս֊հուլիս ամիսներին՝ 7 ռեզիդենտ ընկերությունների կողմից: Նրա խոսքով՝ գիտելիքի մասով ծրագիրը բավականին հաջող է ընթանում, իսկ արտադրության հետ կապված դեռևս որոշակի անելիքներ կան: 

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջարկել է իր ղեկաված գերատեսչության աջակցությունը «Ինժեներական քաղաքի» միջազգային համագործակցության հետ կապված խնդիրները լուծելու համար։  Նրա խոսքով՝ մի շարք ֆրանսիական և այլ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրվածություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ:

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ տեղեկացրել է արդյունաբերական պարկ կառուցելու նախագծի մասին: Նախարարն առաջարկել է քննարկել «Ինժեներական քաղաքի» և «Արդյունաբերական պարկի» հնարավոր համագործակցության շրջանակները:

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

Գործընկեր նախարարները պատրաստակամություն են հայտնել միավորելու ուժերը՝ երկրի համար կարևոր այս ծրագրի իրականացման գործընթացում: 

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

Նշենք, որ «Ինժեներական քաղաքի» նպատակը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց՝ ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար: 

Հայկ Չոբանյանը նշանակվեց ԲՏԱ նախարար