Հայաստանը ազատ մուտք կստանա դեպի սերբիական շուկա. ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը

Հայաստանը համաձայնագիրը վավերացրած առայժմ երկրորդ երկիրն է։ ՀՀ–ից առաջ այն վավերացրել է Բելառուսի Հանրապետությունը` 29.07.2020թ.–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն այսօր 100 կողմ, 1 դեմ և 7 ձեռնպահ ձայներով վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության  միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը:

ԱԺ–ն հաստատեց. պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրանա

Համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ երկրներից երեքը` Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Սերբիայի հետ արդեն իսկ ունեին երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր։

Այս համաձայնագրով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավասար մատչելիություն կստանան դեպի Սերբիայի շուկա:

Այդուհանդերձ, Հայաստանը համաձայնագիրը վավերացրած առայժմ երկրորդ երկիրն է։ ՀՀ–ից առաջ այն վավերացրել է Բելառուսի Հանրապետությունը` 29.07.2020թ.–ին։

ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար