Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ԼՂ դժվարամատչելի շրջանների բնակիչներին

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացնել իր առջև դրված խնդիրները։
Sputnik

Ռուս ռազմական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի դժվարամատչելի շրջանների բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ռուս խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայությունը:

Հանգիստ գյուղատնտեսական աշխատանքներ. Արցախում խաղաղապահները ապահովում են անվտանգությունը

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի լեռնային տեղանքում գտնվող Սարդարաշեն բնակավայրում մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաների կողմից տեղակայվել է դաշտային կետ՝ բնակավայրի բնակիչներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են