Մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ վարչապետը քննարկվել է տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներն ու հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետը մամուլի ծառայությունը։

Մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

«Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»- նշել է վարչապետը։

Աշխատանքային խորհրդակցություն ՊՆ–ում. քննարկվել են ԶՈւ–ի առջև ծառացած հիմնական խնդիրները

Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորություններին, թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

Լուսանկարներից դատելով` խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Փաշինյանի ու Արցախի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել