Երկաթուղային վթար Եգիպտոսում. տուժել է ավելի քան 100 մարդ, կան զոհեր

Նախնական տվյալներով՝ Բենհա քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 109 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Կահիրեից հյուսիս գտնվող Կալյուբիա նահանգում երկաթուղային վթար էր տեղի ունեցել, գնացքի ռելսերից դուրս գալու պատճառով տուժել է ավելի քան 100 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական իշխանություններին։

Շղթայական վթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ, ավելի քան 20-ը` վիրավորվել: Գնացքը Էլ-Մանսուրա քաղաքից ուղևորվում էր Կահիրե։

«Նախնական տվյալներով ՝ Բենհա քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 109 քաղաքացի», - ասված է հայտարարության մեջ:

Նահանգապետի գրասենյակի տվյալներով՝ ռելսերից դուրս են եկել ութ վագոններ։

Վթարված գնացք, զոհեր, վիրավորներ, փրկարարներ. Թայվանի ողբերգությունը` լուսանկարներով