Անի Լորակին քննադատել են դավաճանությունը ներելու և թուրք ամուսնու մոտ վերադառնալու համար

Շատ կանայք ուղղակի չեն կարողանում հասկանալ և ընդունել ռուսական էստրադային աստղ Անի Լորակի վերամիավորումն ամուսնու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Որոշ կանայք քննադատել են հայտնի ուկրաինացի երգչուհի Անի Լորակին (իսկական անունը՝ Կարոլինա Կուեկ) նրա համար, որ նա ներել է և վերադարձել նախկին ամուսնու՝ թուրք գործարար Մուրադ Նալչաջօղլուի մոտ։ Ավելի վաղ համացանում տարածվել են կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես է Լորակը գրկախառնվում Նալչաջօղլուի հետ։

Անի Լորակն աշխատանքից ազատել է իր թիմին, փոխել կերպարն ու անակնկալ խոստացել. լուսանկար

Լորակը և Մուրադը միասին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովի դստեր՝ Ալլա-Վիկտորյայի ծննդյան տոնին։ Նրանք իրար կողքի են նստել և շատ շփվել։

2019 թ-ին զույգն ամուսնալուծվել էր Նալչաջօղլուի մշտական դավաճանությունների պատճառով։

Անի Լորակն իր տարօրինակ պարով վախեցրել է հանդիսատեսին. տեսանյութ

Երգչուհուն սուր քննադատության է ենթարկել հայտնի բլոգեր Լենա Միրոն։

Միրոն նշել է, որ Լորակի ներելուց հետո նա տեսնում է ռուս կնոջ ամբողջ դժբախտությունը՝ ավելացնելով, որ ուղղակի խղճում է երգչուհուն և ավելացնելու բան չունի։

Լորակի արարքը, մեղմ ասած, զարմացրել է «Դոմ 2»-ի նախկին մասնակից Ալյոնա Վոդոնաևային․ «Իսկ ես նրան գովում էի, հիանում նրա արժանապատվության զգացումով․․․ Ամեն դեպքում հանրային դավաճանություն էր։ Բայց արի ու տես․․․ Սեր ու համերաշխություն»։

«Չգիտեք` ինչ է կատարվում իմ ներսում». Լորակի ամուսինն առաջին անգամ խոսեց սկանդալից հետո
Ավելի վաղ Լորակը խոստովանել էր, որ սիրահարված է, բայց չէր նշել սիրելիի անունը։ Լրագրողները նույնիսկ նշանի մատանի էին նկատել նրա մատին, թեև Լորակի խոսքով՝ դա ուղղակի զարդ է։