ԱՀԿ–ն հրապարակել է, թե աշխարհում քանի միլիոն մարդու կյանք է խլել կորոնավիրուսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներով` Հայաստանը վարակվածների քանակով 70–րդ տեղում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 141 միլիոն մարդ, մահացել նրանցից ավելի քան 3 միլիոնը։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

547 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Ըստ այսօրվա` ապրիլի 18–ի տվյալների` կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ–ում, որտեղ վարակվել է 32361280 մարդ, մահացել 580756 մարդ։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 14788109 և մահվան 177168 դեպք։

Վարակվածների քանակով Բրազիլիան 3–րդ հորիզոնականում է, որտեղ գրանցվել է 13900134 դեպք և 371889 մահ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներով` Հայաստանը վարակվածների քանակով 70–րդ տեղում է։

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 207973։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 16196 մարդ, կատարվել է 935427 թեստավորում, առողջացել են վարակվածներից 187466-ը: Գրանցվել է մահվան 3878 դեպք (+19)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և դարձել 980։

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու նոր դեպքեր են գրանցվել