«Շենգավիթ» բուժկենտրոնում 5 կգ քաշով աղջիկ է ծնվել

Չնայած նորածնի մեծ քաշին, բուժկենտրոնի բժիշկները հայտնում են, որ մայրիկը և բալիկը խնդիրներ չեն ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. «Շենգավիթ» բուժկենտրոնում 5 կգ քաշով աղջիկ է ծնվել։ Տեղեկանում ենք բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Ծնվել է հուլիսյան մարտերում զոհված Աշոտ Միքայելյանի որդին. զինակիցները ծննդատուն են գնացել

«Մարիամը լույս աշխարհ է եկել 5 կգ քաշով և 53 սմ հասակով մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի օգնությամբ»,–նշված է էջում։

Նորածինը երիտասարդ ընտանիքի առաջնեկն է և այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ ԲԿ-ն հայտնում է նաև, որ չնայած նորածնի մեծ քաշին, մայրիկը և բալիկը խնդիրներ չեն ունեցել։