Հայտնի է «Սորոսի հիմնադրամի» տնօրենի հավանական թեկնածուի անունը. «Ժողովուրդ»

Թերթին հաջողվել է պարզել նաև, թե որն է 21 տարի հիմնադրամում աշխատած Լարիսա Մինասյանի աշխատանքից հեռանալու պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանի» նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի հիմնադրամի տեղակալ Դավիթ Ամիրյանը. գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման. ՀՀ երկրորդ նախագահ

Նշենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (հայտնի «Սորոսի հիմնադրամ») գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը երեկ՝ ապրիլի 16-ին, լքեց հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

«Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում այս պահին միակ թեկնածուն Դավիթ Ամիրյանն է, որը ևս մոտ 20 տարի աշխատում է հիմնադրամում ու աշխատանքային բոլոր գործերին շատ լավ է տիրապետում»,–գրում է  թերթը։

Բացի այս, նշվում է նաև, որ 21 տարի հիմնադրամում աշխատած Լարիսա Մինասյանի աշխատելու ցանկությունը կորել է ամուսնու մահից հետո (ամուսինը վերջերս է մահացել կորոնովիրուսից):

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Լարիսա Մինասյանը թողնելու է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

Պահանջում են արտահերթ ընտրություններ․ Սորոսի հիմնադրամի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել