Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կոմունիկացիների բացման հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց։ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կոմունիկացիների բացման հարցին։

Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա կոմունիկացիաների բացմամբ, չնայած այսօր բոլորն ուզում են վախեցնել, թե ոնց կլինի, որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան։

Նույնիսկ եթե զիջումներով ԼՂ հարցի կարգավորման գնայինք, նորից պատերազմ էր լինելու. Փաշինյան

«Միջանցքի հարցը շատ է շահարկվում`  Ադրբեջանն անընդհատ հայտարարում է Զանգեզուրի միջանցքի մասին։ Մենք ասում ենք, որ համատեղ ստորագրված համաձայնագրի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ  Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտությունը չկա։ Նրանք շարունակաբար ասում ենք` մենք Զանգեզուրի միջանցք ենք ունենալու։ Լավ, հայտարարում–հայտարարում ենք` մենք էլ ուրեմն Նախիջևանի, հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու»,–ասաց վարչապետը։

Նա, դիմելով ներկաներին, նշեց, թե պատկերացրեք` Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե Հայաստանը երկաթուղի ունենա Իրանի և Ռուսաստանի հետ։

Հակառակորդ երկրի ղեկավարը սպառնում է նվաճել Զանգեզուրը․ ԵԿՄ-ն սթափության կոչ է անում

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, թե ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հարցով: Նրա խոսքով` այժմ «ադրբեջանական Զանգեզուրը» խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր, քանի որ այնտեղով անցնող տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը: