Ողբերգական դեպք Կոտայքում․ հղի կնոջը մահացած են հայտնաբերել

Բժիշկների կարծիքով՝ կինը գտնվել է հղիության 7-րդ ամսում, ոստիկանները պարզել են կնոջ ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Այսօր ողբերգական դեպք է գրանցվել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանությունը «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ կանչով մեկնած բժիշկների խումբը մարզի գյուղերից մեկում տանը կնոջ դի է հայտնաբերել։

Ոստիկանությունը պարզել է վրաերթի զոհ դարձած երիտասարդների ինքնությունը

Բժիշկները տեղեկացրել են, որ մահացած կինը հղի է եղել։ Նրանք խոսքով՝ նա գտնվել է հղիության 7-րդ մասում։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը տվյալ գյուղի բնակիչ 38-ամյա Լյուդմիլա Ա-ն է։

Ուշի գյուղի ոլորաններում բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը մահացել է

Կնոջ մահվան պատճառը դեռևս անհայտ է։

Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել հղի կնոջ մահվան հանգամանքները պարզելու համար։

Սարսափելի դեպք Երևանի կենտրոնում. 54 համարի երթուղայինում տղամարդու են սպանել