Փիթեր արջուկի կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ. ստորագրահավաք է մեկնարկել

Ստորագրահավաքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։ Դրա նպատակն է խստացնել պատիժը մեր երկրում արջ որսալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է Փիթեր անունով արջուկի լուսանկարներն ու ներկայացրել , թե ինչի միջով է ստիպված եղել անցնել արջուկը մինչև փրկվելը։ Արջուկի տխուր պատմությունը շատ հուզիչ է։

Փիթեր արջուկի կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ. ստորագրահավաք է մեկնարկել

Պարզվում է՝ Փիթերին ոչ միայն պահել են անազատության մեջ, այլև առանց արևի լույսի։ Նա ամբողջ կյանքում «բանտարկված է եղել ինչ-որ մութ պահեստում՝ փոքրիկ վանդակի մեջ»։ Լուսանկարներում երևում է նաև վանդակը։

«Նրա կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ և Փիթերն իր ողջ կյանքի ընթացքում չի հասկացել՝ ցերեկ է, թե՞ գիշեր»,- նշված է լուսանկարների նկարագրությունում։

Մասնագետների խոսքով՝ արջը շատ ծանր հոգեբանական տրավմայի է ենթարկվել։

Փիթեր արջուկի կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ. ստորագրահավաք է մեկնարկել

«Այն, ինչի միջով ստիպված է եղել անցնել Փիթերը, շատ ցավալի և տխուր է... ոչ մի կենդանի չպետք է ենթարկվի նման վերաբերմունքի, բայց, ցավոք սրտի, Հայաստանում դեռ այս ամենը շարունակվում է․դեպքերի մեծամասնությամբ՝ արջերը վերցված են վայրի բնությունից»,- ներկայացնում են հիմնադրամի ներկայացուցիչները։

Մայր արջն ու քոթոթները վայելում են իրենց ազատ առօրյան. տեսանյութ

Գրառման մեջ նաև նշված է, որ հիմնադրամի միջազգային գործընկեր IAR-ն իր «BREAK THE CAGE» («Կոտրել վանդակը») արշավի շրջանակներում նախաձեռնել է նաև ստորագրահավաք։ Դրանով նախատեսվում է խստացնել պատիժը ՀՀ-ում վայրի բնությունից արջ որսալու համար։ Ստորագրահավաքին միանալ կարող եք այս հղումով։