Մոլդովայի նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին միասին գործելու պատրաստակամության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայերը Մոլդովայի անբաժանելի մասն են, իսկ 1804 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ ամենահին եկեղեցիներից մեկը Մոլդովայում։ Այս մասին ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Մոլդովայի հայերի հոգևոր հովիվ Տեր Նժդեհ Քեշինյանի և երկրի հայ համայնքի փոխնախագահ Գենադի Բաբայանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունից։  

Մոլդովայի նախագահը խաղաղության կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

«Մեր նպատակն է կառուցել մի պետություն, որտեղ բոլորն իրենց անվտանգ կզգան, կհարգեն միմյանց և կկարողանան ապավինել պետական հաստատություններին, որոնք պետական փողերը ծախսում են քաղաքացիների կարիքների համար», – ասել է Սանդուն:

Նախագահ Սանդուն շնորհակալություն է հայտնել զրուցակիցներին միասին գործելու պատրաստակամության համար, որն օգնում է հասնել ընդհանուր նպատակների իրականացմանը։

Նշենք, որ Մոլդովայում 2020 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Ոչ մի թեկնածուի չհաջողվեց հավաքել ձայների 50 տոկոսից ավելին։

Ընտրական նոյեմբեր ԱՄՆ-ի, Մոլդովայի, մի քիչ էլ՝ Վրաստանի համար

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության ներկայացուցիչ Մայա Սանդուն հաղթանակ տարավ Իգոր Դոդոնին նկատմամբ։