Կիտրոնաջրի օգուտն ու վնասը․ սննդաբանը ներկայացրել է ճշմարտությունը

Ամերիկացի սննդաբանը հորդորում է լիմոնադը փոխարինել կիտրոնաջրով։ Նա հավատացնում է, որ այդ ըմպելիքի պարբերական օգտագործումը կօգնի հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Սննդաբան Էմի Սթիվենսը Insider պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ կիտրոնաջուրը լավացնում է մարսողությունը և մի շարք օգտակար հատկություններ ունի։

«Չի կարելի երեխաներին խրախուսել քաղցրավենիքով»․ սննդաբանը՝ շաքարի թույլատրելի չափի մասին

Կիտրոնաջուրը հիանալի այլընտրանք է գազավորված և այլ քաղցր ըմպելիքներին, որոնք վնասում են օրգանիզմը։ Մի բաժակ ջուրը, եթե դրանում կիտրոնի կտոր կա, բարելավում է նյութափոխանակությունը, օգնում է նվազեցնել քաշը, կարգավորել արյան ճնշումը։

Ինչ վերաբերում է քաշի նվազեցմանը, ապա կիտրոնաջուրը արագացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը, ինչը թույլ է տալիս ոչ միայն նիհարել, այլև հետագայում առողջ քաշ պահպանել։

Բայց ամերիկացի սննդաբանը զգուշացնում է` խորհուրդ չի տրվում չարաշահել այս ըմպելիքը, առողջությունը պահպանելու համար միանգամայն բավարար է օրական մեկ-երկու բաժակը։

Նրա խոսքով՝ կիտրոնաջուրն օրգանիզմին օգուտ կտա միայն այն դեպքում, եթե սննդակարգից լիովին բացառվեն մեծ քանակությամբ շաքար պարունակող ըմպելիքները։ Բացի այդ, կիտրոնի հյութը շատ թթու է, և դրա չափից դուրս օգտագործումը կարող է քայքայել ատամների էմալը։

Գիտնականները երկարակեցության սննդակարգ են մշակել. գլխավոր գաղտնիքը չափաբաժիններն են

Բժիշկները կարծում են, որ կիտրոնաջուրը հիանալի միջոց է մի շարք հիվանդությունների կանխարգելման համար, որոնցից կարելի է առանձնացնել սրտանոթային համակարգի հիվանդությունները, կատարակտան, հոդատապը, ռևմատիզմը և այլն։ Բացի այդ, կիտրոնաջուրը նպաստում է լյարդի և երիկամների մաքրմանը, ինչպես նաև օրգանիզմից դուրս է բերում ավելորդ թունավոր նյութերը։ Կիտրոնի մեջ կալիումի առկայության շնորհիվ կիտրոնաջրի օգտագործումը բարելավում է ուղեղի աշխատանքը, ինչպես նաև կարգավորում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը։

Բացի վերոնշյալ բոլոր առավելություններից, կիտրոնաջուրը նաև վառ արտահայտված թարմացնող ազդեցություն ունի. առավոտյան օգնում է ավելի առույգ զգալ և ամբողջ օրվա ընթացքում պահպանել էներգիան։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ անանաս ենք ուտում