Ինչպես խուսափել ճառագայթումից և որ դեպքում ինչ հետազոտություն անցնել. խորհուրդներ բժշկից

Ո՞րն է հետազոտության համար լավագույն ժամանակահատվածը, ի՞նչ հաճախականությամբ կարելի է անցնել  ռենտգեն հետազոտություն։ Այս և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիայի տաղավարում զրուցել ենք  հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան Արմինե Գաբրիելյանի հետ։ 
Sputnik

Կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում առաջին բանը, որ անում է մարդկանց մեծամասնությունը, թոքերի ռենտգենն է և ախտահարման «տոկոսը» որոշելը։ Մինչդեռ բժիշկ-ճառագայթաբանը հորդորում է ախտահարման տոկոսներին այդքան էլ ուշադրություն չդարձնել, քանի որ օրգանիզմի վերականգման արագությունը կախված է ոչ թե այդ տոկոսներից, այլ վիրուսին օրգանիզմի պատասխան արձագանքից։

Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում

Բժիշկը խորհուրդ է տալիս նաև կյանքի ընթացքում հնարավորինս քիչ ճառագայթներ ընդունել և առանց բժշկի խորհրդի, ինքնակամ, ճառագայթային բեռնվածությունը չավելացնել։ Նույնիսկ սպաստիկ հազի, բարձր ջերմության, ընդհանուր թուլության և թոքաբորբին բնորոշ այլ ախտանշանների դեպքում պետք չէ շտապել ռենտգեն հետազոտության կամ համակարգչային տոմոգրաֆիայի, քանի որ դրանք սկզբնական փուլում թոքերում կատարված փոփոխություններին ամբողջությամբ չեն արձանագրում։

«Ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա անցնելու համար պարտադիր է բժշկի խորհրդատվություն, բացի այդ մեծ դեր ունի, թե պացիենտը որ օրն է դիմում։ Հիվանդության 1-3-րդ օրերին լուրջ փոփոխություններ նկատել հնարավոր չէ, կրկնակի ճառագայթ ընդունելուց խուսափելու համար պետք է այդ ախտանշաններից գոնե 5-7 օր անցնելուց հետո դիմել»,- ասաց նա։

Ինչ պետք է անել թոքերի ախտահարման առաջին ախտանշանների դեպքում

Հղիներին և երեխաներին ընդհանրապես ցուցված չէ համակարգչային շերտագրում, դրանք պետք է իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, նաև` երբ հիվանդության ընթացքին դինամիկ հետևելու անհրաժեշտություն է առաջացել։ 

«Ճառագայթներն ունեն օրգանիզմում կուտակվելու հատկություն, որոնք թողնում են հեռավոր էֆեկտներ, այսինքն` մեծ տարիքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ կյանքի ընթացքում շատ ճառագայթվելու հետևանքով»,- նշեց Գաբրիելյանը։

Բժշկուհու հետ խոսել ենք նաև կորոնավիրուսի տարածվածությամբ պայմանավորված դիմելիության ցուցանիշի, բարդացված դեպքերի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են բժիշկները պաշտպանվում ճառագայթներից։

Զրույցի մանրամասները` տեսանյութում։

90 մլն դրամ է հատկացվել թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթի համար