Հաղթահարել ենք վատագույնը, բայց դեռ չենք կարող խոսել ամբողջական վերականգնման մասին. Քթոյան

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է տնտեսական միտումներին, վիճակագրական տվյալներին, հնարավոր զարգացումներին և տարբեր հարթակներում հնչող տնտեսական աճի կանխատեսումներին։
Sputnik

Արմեն Քթոյանի դիտարկմամբ` տնտեսական ինքաբավությունն ու արտաքին շուկաներից կախվածությունն ըստ էության տարբեր խնդիրներ են։ Ըստ նրա` Հայաստանի պարագայում համաշխարհային շուկաներին ինտեգրումը, ընդհանուր տնտեսության ծավալով վերցրած, բարձր չէ ու այդ գործընթացը բնութագրվում է արտաքին առևտրաշրջանառություն–ՀՆԱ հարաբերակցությամբ։ Այդ տեսանկյունից Հայաստանն այլ երկրների համեմատությամբ առաջատար դիրքերում չէ։    

Կարո՞ղ է արդյոք տնտեսությունը երկնիշ թվով աճել, եթե առաջին եռամսյակում ունենք էական անկում

«Ինչ վերաբերում է ինքնաբավության խնդրին, ապա մեզ մոտ ամեն ոլորտում չէ, որ ինքնաբավությունը պետք է դիտարկել որպես գերխնդիր։ Այո, կա ազգային անվտանգության գործոնը, կա պարենային անվտանգության խնդիրը, և պետք է քայլեր ձեռնարկել հարցերը լուծելու համար, բայց դա չի նշանակում, որ եթե կարող ենք այլ երկրից ավելի էժան ապրանքներ ներմուծել, ուրեմն կախում ունենք այդ երկրի շուկայից։ Այստեղ պարզապես առաջանում է գլոբալ տնտեսության հնարավորություններից օգտվելու անհրաժեշտություն»,– նշեց տնտեսագետը։ 

Քթոյանի կարծիքով` ավելի շատ պետք է հաշվի առնել արդյունավետ համագործակցության խնդիրը, քան արտաքին շուկաներից կախված լինելու գործոնը։ Ըստ նրա` կախվածության խնդիրը հիմնականում կապված է շուկաների բազմազանեցման հետ։ Եթե ապրանքի մատակարարում է կատարվում որևէ ոլորտում, ապա նպատակահարմար է, որ մատակարարումը լինի ոչ թե առանձին վերցրած երկրից, այլ տարբեր պետություններից` դիվերսիֆիկացիա ապահովելու նկատառությամբ։ 

«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան

Անադրադառնալով 2021 թվականի առաջին եռամսյակի տնտեսական վիճակագրության ցուցանիշներին` Քթոյանն ընդգծեց, որ մեզ հաջողվել է փոփոխական հաջողություններով հաղթահարել վատագույնը, բայց դա չի նշանակում, որ դեռ կարող ենք խոսել ամբողջական վերականգնման մասին։