Ոստիկանությունը պարզել է վրաերթի զոհ դարձած երիտասարդների ինքնությունը

«Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են։ Վարորդը եղել է անսթափ վիճակում։