Սարգսյանի այցին ընդառաջ․ Հայաստանն ու Վրաստանը՝ թվերով

Sputnik

Առաջին անգամ Արմեն Սարգսյանը Թբիլիսի մեկնել էր 2018թ․-ի մայիսի 26-ին՝ Անկախության օրվա և Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ։ Երկրորդ անգամ ՀՀ նախագահը մասնակցում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը 2018թ․-ի դեկտեմբերին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան մեկնելուց առաջ վրացերեն գրառում է արել

Նշենք, որ պետական գործիչների փոխայցելությունները երկկողմ օրակարգի մաս են կազմում։ Հայ-վրացական հարաբերությունները կապված են դարավոր բարեկամությամբ և բարիդրացիությամբ, ինչն ամեն անգամ ընդգծում են երկու կողմերը։

Թեև հարևան երկրի հետ հարաբերությունները նրանց ազգային անվտանգության հայեցակարգերում որպես «ռազմավարական» չեն բնութագրվում, սակայն միանգամայն համապատասխանում են այդ ոգուն։

Ժամանակակից փուլում հայ-վրացական փոխգործակցությունն ամրապնդվում է ակտիվ առևտրատնտեսական համագործակցությամբ։ Դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների առյուծի բաժինն իրականացվում է Վրաստանի տարածքով։

Չնայած կորոնավիրուսային համավարակին և բոլոր երկրների տնտեսությունների վրա դրա ազդեցությանը, այնուամենայնիվ, Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թ․-ին կազմել է 129,7 մլն դոլար: Դա 12 տոկոսով պակաս է 2019 թվականի ցուցանիշից։

Բացի այդ, մինչև գարնան վերջ հարևան երկրները կսկսեն տարածաշրջանում առաջին համատեղ «Բարեկամության կամուրջ» նախագծի իրականացման աշխատանքները: Շինարարությունը կարժենա մոտավորապես 8 325 000 եվրո, ծախսերը Հայաստանն ու Վրաստանը հավասարապես կկիսեն։

Սալոմե Զուրաբիշվիլին Արմեն Սարգսյանին Վրաստան է հրավիրել

1 / 9
Հայ-վրացական հարաբերություններ
2 / 9
Ապրանքաշրջանառություն
3 / 9
Հայաստանից Վրաստան արտահանվող ապրանքների տասնյակը
4 / 9
Վրաստանից Հայաստան ներկրվեղ ապրանքների տասնյակը
5 / 9
Բիզնես
6 / 9
Համագործակցության հիմնական ոլորտները
7 / 9
Հայաստանից Վրաստան կարելի է հասնել
8 / 9
Ըստ վերջին տվյալների
9 / 9
"Բարոկամության կամուրջ"