Ռուսաստանյան խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը

Նոյեմբերի 23-ից ի վեր ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են 1960 հեկտար տարածք, վնասազերծվել է ավելի քան 25.5 հազար պայթունավտանգ առարկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Խաղաղապահներն Ասկերանի բնակիչներին օգնել են վերականգնել Մեծ հայրենականի զոհերի հուշարձանը

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել ռուս խաղաղապահների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրված դաշտերում:

«Գործնականում ցանքի շրջանն արդեն ավարտվում է: Այս տարի խաղաղապահների շնորհիվ այն կազմակերպվեց առանց խափանումների: Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ ցանքի շրջանը շփման գոտու հարակից տարածքում կանցնի առանց խափանումների: Բոլոր խնդիրները, որոնք դրված էին, կատարվել են, հուսով ենք, որ աշնանը, մեր օգնությամբ, տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- նշել է ռուսաստանյան խաղաղապահ առաքելության զորախմբի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայր Սերգեյ Ժմուրինը:

Նոյեմբերի 23-ից ի վեր ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են 1960 հեկտար տարածք, վնասազերծվել է ավելի քան 25.5 հազար պայթունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են