Փաշինյանը ծրագրավորված քանդեց այն ամենը, ինչի վրա խարսխված էր ազգային պետությունը. Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արցախյան պատերազմին և դրանով պայմանավորված որոշ իրողությունների։ 
Sputnik

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ` այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում էր Ալիևի միջոցով կաշառել Սերժ Սարգսյանին, հայտնի դարձավ ավելի վաղ շրջանառված գաղտնալսումից և ակնհայտ է, որ նախորդ իշխանությունը երբեք չէր գնա հայրենիքը փողով վաճառելու գործարքին։ 

Աշոտյանը հույս ունի, որ ԱԺ անդամները կգնան քաղաքական հերոսության. ինչի՞ մասին է խոսքը

Ըստ նրա` կան բազմաթիվ խոսակցություններ, տեղեկություններ, որ նույն առաջարկն արվել է գործող իշխանությանը և Աշոտյանը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ նման գործարքի, որովհետև պատերազմը հասունացնելու, նման ապիկար ձևով տանելու, պատերազմից հետո հնարավոր ամեն ինչ հանձնելու շահագրգռվածությունը կարելի է բացատրել նաև Փաշինյանի կոռումպացված լինելով։ 

«Ադրբեջանը թեև մեզանից միշտ թվաքանակով ավել է եղել ու հարուստ, սակայն մենք նրանց հաղթում էինք ավելի լավ կազմակերպված լինելու շնորհիվ, որովհետև մեր մարտական ոգին ավելի բարձր էր, մեր բանակն իր առաքելությունը գիտակցող պրոֆեսիոնալ միավորում է եղել, հետևաբար, պետք է իշխանափոխությունից հետո մանրամասնորեն հետաքննել նաև այն հանգամանքը, թե այդ առումով ինչ փոխվեց, ինչու վարկաբեկվեց գեներալիտետը, ինչու վարկաբեկվեց արցախյան շարժումը»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։ 

Աշոտյանի կարծիքով` երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ծրագրավորված կերպով սկսեց քանդել այն ամենը, ինչի վրա խարսխված էր ազգային պետությունը և այս ամենն, ըստ նրա, չէր կարող պատահականություն լինել։  

Սերժ Սարգսյանի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանել «կապիտուլյանտի հնչեցրած ստերը»