Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել

Բերման ենթարկվածը հայտնել է, որ իրենց տան մոտ գտնվող հողամասից է կանեփը քաղել։
Sputnik

Կոտայքի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի` շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը` հավելելով, որ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Գետամեջից բերման է ենթարկվել նույն գյուղի 54-ամյա մի բնակիչ։

Շատ գործարարներ են դիմել. կանեփ աճեցնելու հեռանկարը Հայաստանում ոգևորություն է առաջացրել

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված:

«Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողն իր տնից ներկայացրեց առանձնապես խոշոր չափի՝ 1 կգ 870 գրամ կանեփի 5 թուփ և ստվարաթղթե երկու արկղ՝ 800 գրամից ավելի կանեփանման զանգվածով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր տան հետնամասի հողատարածքից՝ իր օգտագործման համար:

Նախապատրաստվում են նյութեր:

«Ոստիկանապետն արդեն փոխվել է». ինչպես Հայաստանում թույլ տվեցին կանեփ աճեցնել, ապա այրեցին