Հայաստանում մայորը բռնվել է կաշառքը վերցնելու պահին ու ձերբակալվել․ տեսանյութ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց Ձորի մարզի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը քաղաքացուց 600 հազար դրամ կաշառք է պահանջել։
Sputnik

Հայաստանում զինվորական է ձերբակալվել կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Սիսիանում ոստիկանները տուժողից կաշառք են վերցրել. ԱԱԾ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հաղորդում է ստացել, որ մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնիքելու և զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց Ձորի մարզի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց, որպես կաշառք, պահանջել էր 600 հազար դրամ, որը պետք է փոխանցվեր ապրիլի 13-ին կամ 14-ին:

Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու Վայոց Ձորի մարզային վարչությունների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին հիշյալ ստորաբաժանման բաժանմունքի պետը 600 հազար դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Խուզարկությամբ նրա մեքենայի պահախցից հայտնաբերվել է 600 հազար դրամը։ Հարուցվել է քրեական գործ։

Բերման ենթարկվածը, որ կոչումով մայոր է, ձերբակալվել է։

Ոստիկանության ծառայողը կաշառք է ուզել քրգործերից մեկով անցնող անձից. ԱԱԾ բացահայտումը