ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում Է Վրաստան: Նա վրացերեն գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ուրախությամբ սպասում եմ իմ գործընկերոջ՝ եղբայրական Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը վաղվա պաշտոնական այցի շրջանակում», - գրել է Սարգսյանը:
Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: