Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ գտնելու հարցը քննարկում են զինվորականները. Պեսկով

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» համալիրների հրթիռներ հայտնաբերելու հարցը քննարկում են զինվորականները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Զինվորականները երկխոսության մեջ են, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ թեման քննարկվե՞լ է երկու նախագահների հեռախոսազրույցի ընթացքում:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ հայտնաբերելու մասին տեղեկությունը, Բաքուն այդ կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա:

Ալիևը հայտարարել է, որ «Իսկանդերի» թեման քննարկել է Պուտինի հետ

Հիշեցնենք` մարտի 31-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց Շուշիում «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին։ Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին «հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ»։ Սակայն Հայաստանի զինանոցում առկա են «Իսկանդեր-Է» տեսակները, իսկ Շուշիում հայտնաբերված և ավելի ուշ Բաքվում ցուցադրվածը «Իսկանդեր-Մ»-ի բեկորներ են։ Ըստ փորձագետների` դրանք կարող էին բերվել Սիրիայից, թուրք մասնագետների կողմից։

Դրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ հայտնվեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ «Իսկանդեր» է կիրառել Ռուսաստանը։

«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին