Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Վայոց Ձորի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ռ․ Շ․, ծնված 1988 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:

«Փրկարարները ուղևոր Դ․ Փ․-ին (ծնված 1992 թ․) հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, մյուս ուղևոր Վ․ Կ․-ն (ծնված 1995 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից, և վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հավաքվածները տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են