Ողբերգական դեպք Սյունիքում. պայթյունի հետևանքով 45-ամյա տղամարդ է մահացել

Տղամարդը զոդման աշխատանքներ է իրականացրել Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին, այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմանում ոստիկանության Մեղրիի բաժինը «Մեղրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տղամարդու դի է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

Հիվանդանոց են մեկնել ոստիկաններն ու քննիչները և պարզել, որ մահացածը Ագարակ քաղաքի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Աղաբեկյանն էր:

Պարզվել է նաև, որ վերջինս Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին զոդման աշխատանքներ է իրականացնելիս եղել, և այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ նա մահացել է:

Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ողբերգական ավտովթար Արտաշատի կամրջի մոտ. 34–ամյա վարորդը տեղում մահացել է