ՌԱԴԻՈ

Շարժումը չի մարել, այլ ձևաչափ չկա. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունների և պասիվության մասին։
Sputnik
Շարժումը չի մարել, այլ ձևաչափ չկա. Իշխան Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները չեն դադարեցվել, առաջիկա օրերին դրանք կշարունակվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունները, թե շարժումը «թայմաութ» է վերցրել և դադարեցրել է մարզային այցելությունները։

«Եղանակային պայմանները աշխատանքային օրվա ավարտից հետո անցկացվող հանդիպումների համար բարենպաստ չեն, դրա համար էլ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է շաբաթ կամ կիրակի օրերի վրա»,- ասաց նա։

Հարցերը մնում են օդից կախված. ՀՅԴ գործիչը` Քոչարյանի հայտարարության մասին

Նրա խոսքով` մարզային այցելություններին շարժման առաջնորդը հիմնականում ներկա է լինում։

Սաղաթելյանի կարծիքով` շարժումը չի մարել, իսկ որոշակի դադարը պայմանավորված է շարժման մաս կազմող անդամ-կուսակցությունների` առաջիկա զարգացումների վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներով։

«Շարժումը կա, պահպանվել է, այլ ձևաչափ չկա. աշխատանքների որոշակի պասիվությունը պայմանավորված է նաև դրանով, հուսով եմ` առաջիկայում ավելի ակտիվ կլինեն»,- նշեց դաշնակցական գործիչը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում ՀՅԴ-ն ևս ԲՀԿ-ի, «Հայրենիք» կուսակցության օրինակով հայտարարի հունիսի 20-ի ընտրություններին առանձին կամ դաշինքով մասնակցության մասին, Սաղաթելյանը հորդորեց սպասել մինչև կհայտարարվի ընտրությունների անցկացման մասին։

«Երբ պաշտոնապես հայտարարվի ընտրությունների անցկացման մասին, այն ժամանակ ՀՅԴ-ն կհայտնի իր դիրքորոշումը»,- հավելեց Սաղաթելյանը։

Եթե որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա կանեմ իմ դեմքով. Միքայել Մինասյան

Հիշեցնենք` ապրիլի 6-ին «Պոզներ» հաղորդման եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 2 կուսակցություններից։

Թե որոնք են այդ երկու քաղաքական ուժերը, առայժմ չի հայտարարվում։ Բայց մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ կուսակցություններից մեկը կարող է լինել ՀՅԴ-ն, մյուսը, ըստ ամենայնի` ԲՀԿ–ն։