ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր Instagram-ում գովազդել է հայ նկարիչ Ռաֆայել Մեգալին։
«Հայաստանը ոչ միայն գեղեցիկ, հյուրընկալ երկիր է, այլև հարուստ։ Երկիրը հարուստ է տաղանդներով և շնորհներով։ Նրանցից մեկն արդեն ամբողջ աշխարհում հայտնի նկարիչ Ռաֆայել Մեգալն է», - մակագրել է նա իր հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը։
Լևինան պատմել է Մոսկվայում բացված Մեգալի ցուցահանդեսի իր տպավորությունների մասին՝ կոչ անելով օգտատերերին գնալ ու տեսնել նրա նկարները։
«Մեծ բավականություն ստացանք ՝ ընկնելով նրա գունագեղ, արտահայտիչ, հագեցած, հյութեղ աշխարհի մեջ», - գրել է նա:
Հիշեցնենք, որ Ժաննա Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004-ի ամռան վերջին զույգը դուստր է ունեցել, նրան անվանել են Ժասմին: Իսկ 2009-ի հոկտեմբերին նրանք ունեցան որդի, նրա անունը Դանիել է:
«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին