Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ազգային ժողովի նախագահը մասնակցելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։

Միրզոյանը մասնակցելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Լավրովն ամփոփել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի աշխատանքները

Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Տավրիդյան պալատում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսների միջոցով։ Նիստի գլխավոր հարցն է լինելու համաճարակի ժամանակաշրջանում միգրացիոն գործընթացների օրենսդրական կարգավորումը և ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդարանների դերը:

Միջոցառմանը կմասնակցեն վեհաժողովում խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, փորձագետներ։ Նիստը վարելու է Վալենտինա Մատվիենկոն:

ԱՊՀ երկրները հակաահաբեկչական վարժանք կանցկացնեն