Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգում. փրկարարներից մեկը մահացել է

Սանկտ Պետերբուրգի «Նևսկայա մանուֆակտուրա» ֆաբրիկայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմում է 1,5 հազար քմ:
Sputnik

Սանկտ Պետերբուրգի «Նևսկայա մանուֆակտուրա» գործարանում բռնկված հրդեհի մարման ժամանակ մահացել է հրշեջ-փրկարարական բաժանմունքի հրամանատարը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«Հրդեհի հետևանքով 3 հրշեջ է տուժել, մեկը՝ 64-րդ հրշեջ-փրկարարական մասի բաժանմունքի հրամանատարը, մահացել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգում տորնադո է մոլեգնել, կա զոհ

Նրա խոսքով՝ ևս երկու հրշեջ 40-ից մինչև 50 տոկոս այրվածքներ են ստացել:

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ