Ռուսական «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիին հերթական հայ մասնակիցն է ցնցել։
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը կատարել է «Roxette» խմբի «It Must Have Been Love» երգը: Նրա կատարումը ոտքի է հանել ժյուրիի 100-ից 99 անդամին:
Ոտքի չկանգնեց միայն Մոլդավան ներկայացնող հայտնի երգչուհի Օլգա Վարվուսը, որը վերջում խոստովանեց` հիանալի կատարում էր, սակայն երգը շատ ինտիմ է, իսկ կատարման մեջ դա չտեսավ նա։
Մելքոնյանն ասում է, որ մասնակցում է մրցույթին հաղթելու նպատակով։
Սյուզաննա Մելքոնյանը 2017-ին մասնակցել էր «Նոր ալիք» մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը։ Նա այդ ժամանակ զրուցել էր Sputnik Արմենիայի հետ ու հայտնել` ուրախանում են, երբ ելույթներին հետևող մարդիկ քաջալերող հաղորդագրություններ են գրում։