Մահացել է տոմարագետ Գրիգոր Բրուտյանը

Անվանի գիտնականը 65 տարեկան էր, նրա շնորհիվ բազմաթիվ տեղեկություններ հայտնի դարձան հայոց հին ու հնագույն օրացույցների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Այսօր կյանքից հեռացել է հայտնի տոմարագետ, աստղագետ Գրիգոր Բրուտյանը։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը։

«Այսօր կյանքից հեռացավ մեր լավագույն գիտնականներից մեկը՝ աստղագետ և տոմարագետ Գրիգոր Բրուտյանը։ Նա ամբողջ կյանքը նվիրեց հայրենանվեր գործի՝ հայոց ակունքների ուսումնասիրությանն իր տոմարագիտական աշխատանքներով, պատմաստղագիտական հետազոտություններով։

Մահացել է տոմարագետ Գրիգոր Բրուտյանը

Ահռելի ծավալի աշխատանք էր կատարում և դեռ շատ նախաձեռնություններ ու ծրագրեր ուներ։ Շատ ծանր է կորուստը։
Ննջիր խաղաղությամբ, ազնիվ գիտնական և մարդ»,- գրել է Միքայելյանը։

Գրիգոր Բրուտյանի տոմարագիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտը հայկական հին և հնագույն օրացույցների դաշտն էր։ Նա ճշգրտել է Հայկյան օրացույցի սկիզբը՝ Ք. Ա․ 2341 թ., Հայոց հնագույն Ամանորի՝ Նավասարդի տոնի դիրքը արևադարձային տարվա մեջ (ամառնամուտից 8 օր առաջ), ի հայտ է բերել հայոց հնագույն՝ Նախահայկյան օրացույցը՝ իր ուրույն կառուցվածքով, որոշ ճշգրտումներ է կատարել հայկական միջնադարյան օրացույցների վերաբերյալ և այլն։

Անվանի գիտնականը 65 տարեկան էր։

650 նոր դեպք, 15 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հոգեհանգիստը երկուշաբթի, ապրիլի 12-ին, ժ. 18.00-20.00 Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում։