Հայաստանի կանանց ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Հորդանանի թիմին

Հայաստանի և Հորդանանի կանանց հավաքակաները հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի հաշվով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Our game» ֆուտբոլային ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականն այսօր մրցել է Հորդանանի թիմի հետ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Գոլերի հեղինակ են դարձել Օլգա Օսիպյանն ու Մայսա Ջբարահը։

Հայաստանի կանանց ազգային հավաքականն ապրիլի 8-ին հաղթել էր Լիբանանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար է անցկացվում:

Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 7-ին։ Առաջին տուրում Չարենցավանում մրցել են Լիտվայի և Հորդանանի ազգային հավաքականները: Լիտվայի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում