ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Վրաստանի գործարար հատվածի ներկայացուցիչները փողոց են դուրս եկել` բողոքելով գիշերային ժամերին տեղաշարժվելու արգելքի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:
Այսպես կոչված «պարետային ժամը» Վրաստանում գործում է 21:00-ից մինչև 05:00-ն, արգելքը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերին` համաճարակային իրադրության վատթարացումից հետո: Արգելքը խախտելու համար 2 հազար լարի (600 դոլար) տուգանք է գործում։
Ակցիային մասնակցել են զվարճանքի կենտրոնների, տուրօպերատորների և հյուրանոցների սեփականատերերի ղեկավարները։
Նրանց խոսքով` գիշերային տեղաշարժի արգելքը լրջորեն խանգարում է իրենց աշխատանքին և եկամուտ ստանալուն։
Երեք հայ 5 տարի ստրկության մեջ են եղել Վրաստանում. «ստրկատերերին» ձերբակալել են
Ակցիայի ժամանակ ոչ մի միջադեպ չի գրանցվել, բայց երբ մասնակիցները փորձել են վրան տեղադրել կառավարության շենքի մոտ, ոստիկանությունը թույլ չի տվել։ Արդյունքում ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև քաշքշուկ է սկսվել։
«Վիրավորված չեմ, ես էլի կմեկնեմ Վրաստան». Պոզները` Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի մասին