Թուրքական ընկերությունը հաստատել է, որ Ուկրաինան «Bayraktar»-ներ է գնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱԹՍ–ների գործարան էր այցելել դեռ 2019 թվականի օգոստոսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական «Bayraktar» ԱԹՍ–ներ, և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում գործարան չի այցելելու։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողի՝ «Baykar» ընկերության մամուլի ծառայությունից։

Ղազախստանն Անկարայի հետ քննարկում է թուրքական ԱԹՍ-ների ձեռքբերման հարցը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին ապրիլի 10-ին կմեկնի Թուրքիա և կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին ասել էր, որ Զելենսկու այցի նպատակներից մեկը կարող է լինել այն, որ նա կփորձի «Bayraktar» և «Akinci» հարվածային անօդաչուներ ձեռք բերել Ուկրաինայի համար։

«Եթե Ուկրաինայի նախագահը քննարկի ռազմական համագործակցությունը, ապա դա ոչ թե մեզ հետ կանի, այլ պաշտպանության նախարարության ու նախագահի վարչակազմի հետ։ Այն, ինչ կապված է մեզ հետ, անօդաչուների, այդ թվում՝ հարվածային անօդաչուների գնումն է (ուկրաինացիների)։ Բայց նրանք արդեն գնել են դրանք», - ասել են «Baykar»-ի մամուլի ծառայությունից։

Զելենսկին «Bayraktar» հարվածային անօդաչուների գործարան է այցելել 2019 թվականի օգոստոսին Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականի հունվարին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ ուկրաինական բանակի համար «Bayraktar TB2» հարվածային թուրքական անօդաչուներ գնելու համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի հետ։ Մարտին նա հայտնել էր ԱԹՍ–ների մատակարարման ու հաջող փորձարկման մասին։

Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը