Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը հեռանում է պաշտոնից

Директор Фонда Открытого Общества Армении Лариса Минасян на пресс конференции (29 января 2020). Еревaн
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել տնօրենի պաշտոննակության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Տեղեկությունը տարածել է հիմնադրամի պաշտոնական կայքը։

Акция протеста против деятельности фонда Сороса в Армении (31 мая 2019). Еревaн
Սորոսի հիմնադրամ` հիբրիդային պատերազմ հետխորհրդային երկրներում. ի՞նչ կլինի Հայաստանի հետ

Նշվում է նաև, որ հիմնադրամի տնօրենների խորհուրդը սերտորեն համագործակցում է աշխատակազմի հետ և վերահսկելու է նոր գործադիր տնօրենի ընտրությունն առաջիկա ամիսներին:

Ի դեպ, Լարիսա Մինասյանի աշխատանքից ազատման պատճառների մասին ոչինչ չի նշվում։ Նա այս հիմադրամը ղեկավարում է շուրջ 21 տարի։

Նշենք, որ «Սորոսի» գրասենյակի գործունեության առնչությամբ Հայաստանում ոչ միանշանակ կարծիքներ կան։

Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման. ՀՀ երկրորդ նախագահ