Շվեյցարիայում ավելի քան 50 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո

Բոլոր դեպքերը մանրակրկիտ վերլուծվել են։ Վերահսկող մարմինը կարծում է, որ չկան կոնկրետ ապացույցներ, որ պատվաստումն է հիվանդների մահվան պատճառ դարձել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Շվեյցարիայում 55 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո։ Նրանք ունեցել ուղեկցող հիվանդություններ, և փաստ չէ որ նրանց մահը կապված է պատվաստման հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Swissmedic դեղերի շուկայի նկատմամբ Շվեյցարական վերահսկիչ մարմնին։

Գերատեսչության տվյալներով ՝ ապրիլի 6-ի դրությամբ երկրում հայտնաբերվել է 1174 դեպք, որոնց ժամանակ կողմնակի ազդեցություններ են ի հայտ եկել պատվաստանյութերի օգտագործումից հետո:

Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը

Կողմնակի ազդեցությունների 577 դեպքը եղել է Pfizer/BioNTech-ի Comirnaty պատվաստանյութն ընդունելուց հետո, 580 դեպքը` Moderna պատվաստանյութ: 17-ի դեպքերում չի հստակեցվում, թե ինչ պատվաստանյութ է օգտագործվել։

Նշվում է, որ 396-ի դեպքում (33,7 տոկոս) կողմնակի ազդեցությունները լուրջ են գնահատվում:

«55 մահ գրանցվել է պատվաստումից հետո տարբեր ժամանակահատվածներում։ Մահացողների միջին տարիքը 84 է, և նրանց մեծ մասն արդեն լուրջ հիվանդություններ ուներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի, բոլոր դեպքերը հատուկ խնամքով դիտարկվել են: Հայտնի է, որ նրանց մեծ մասի մահը պայմանավորված է ինֆեկցիաներով, սրտանոթային հիվանդություններով կամ թոքերի և շնչուղիների հիվանդություններով:

Վերահսկիչ մարմնից նշել են, որ այս պահին չկա կոնկրետ ապացույց, որ պատվաստումներ են պատճառ դարձել մարդկանց մահվան։

Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը