Սև ծովից ցիկլոն է գալիս Հայաստան, անձրևներն ու քամիները վերադառնում են

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը, որը Հայաստանի տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն, ապրիլի 10-ից կընդհատվի՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Սև ծովից ցիկլոն է գալիս Հայաստան, անձրևներն ու քամիները վերադառնում են

Ըստ կանխատեսման՝ այսօր Սյունիքի հովիտներում կգրանցվի +30–ից +32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +27–ից +29 աստիճան, որը կլիմայական նորմայից բարձր է 8-ից 10 աստիճանով։

Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից, և ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով` մոտենալով կլիմայական նորմային։

«Սպուտնիկ V»–ի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է