ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ. լուսանկարներ

ՊՆ աշխատակիցներից մեկն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրենք հուսահատ վիճակում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու երեկ ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական տարածքը, որտեղի աշխատակիցներն արդեն 24 ժամ չեն կարողանում դուրս գալ։

ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ. լուսանկարներ

Ինչպես հայտնում է տեղից Sputnik Արմենիայի թղթակիցը, երեկ կեսօրից ելքերն արգելափակված են թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտների համար։

Գիշերը ՊՆ-ի մոտ անցկացրած մարդկանց խոսակցությունների համաձայն՝ վարչական համալիրի տարածքից (կամ տարածք) միայն ուղղաթիռ է թռել։

Հիշեցնենք, որ ռազմագերիների հարազատները ՊՆ էին եկել այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։

ՊՆ աշխատակիցներից մեկն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրենք հուսահատ վիճակում են։
«Ոչ մի տարբերակ չունենք այստեղից դուրս գալու։ Ուտելիքն արդեն վերջանում է»,- տեղեկացրել էր նա։

ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ. լուսանկարներ

Հավելենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։